Վերադառնալ
25.02.2022
Քաղաքավարության այց

Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին ժամանել ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին և նույն ծրագրի փորձագետ Մարիցա Հովհաննիսյանը:
Հյուրերին դիմավորեցին Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը:
Այցի ընթացքում քննարկվեցին պարեկային ծառայության համար նախատեսված երկրորդ հոսքի դասընթացների գործընթացը և հաջորդ ընդունելության նախապատրաստական աշխատանքները:
Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: