Վերադառնալ
27.11.2019
Ուսանողական խորհրդի հերթական նիստը

2019 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի հերթական նիստը: Բացման խոսքով ելույթ ունեցավ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Բադալյանը, որից հետո ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի կողմից լիազորված անձ Դավիթ Օհանյանը ներկայացրեց ուսանողական խորհրդի առջև դրված խնդիրները:
Նիստի ընթացքում քննարկվեցին դասախոսությունների, միջանկյալ քննությունների անցակցման ավելի արդյունավետ տարբերակները։
Այնուհետև քննարկվեցին գալիք ամսում նախատեսվող միջոցառումները, մասնավորապես՝ կրթահամալիրում ցուցահանդեսի անցկացման և քաղաքացիական իրավունքի շրջանակներում դատախաղի կազմակերպման հարցերը։