Նորություններ
Վերադառնալ11.09.2018
Ոստիկան դառնալու ճանապարհին

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի առջև այսօր կանգնած էին մի շարք դիմորդներ` վառվռուն աչքերով, անհանգիստ սպասումով, հուզված, բայց պատրաստակամ ուսումնական կենտրոնի մասնագիտական պիտանելիության համալիր ստուգմանը մասնակցելու համար:
Առաջին հոսքի առաջին և երկրորդ խմբերի դիմորդները թեստավորման միջոցով փորձեցին հաղթահարել իրենց առջև դրված առաջադրանքները, որի արդյունքում 40 դիմորդներից 29-ը հաջողությամբ հանձնեցին ընդունելության քննությունների առաջին փուլը:
Առջևում ֆիզիկական պատրաստականության ստուգման քննություններն են:
Մաղթում ենք հաջողություն: