Վերադառնալ
11.12.2025

«Հաղորդակցման հմտությունները և կոնֆլիկտների կառավարումը ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործունեությունում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց

«Հաղորդակցման հմտությունները և կոնֆլիկտների կառավարումը ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործունեությունում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց

   Սույն թվականի դեկտեմբերի 6-7-ը Ծաղկաձորում անցկացվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի դասախոսների՝ որպես դասընթացավարների վերապատրաստման դասընթացը։

   Դասընթացը կազմակերպվել էր ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության միջազգային գրասենյակի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ՀՀ Ներքին գործերի նախարարության արդյունավետության խթանում մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագրի շրջանակում։

   Վերապատրաստման թեման էր «Հաղորդակցման հմտությունները և կոնֆլիկտների կառավարումը ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործունեությունում»։ Քննարկվեցին պարեկային ծառայությունում հաղորդակցության հոգեբանական առանձնահատկությունները, կոնֆլիկտների ձևավորման դինամիկան և դրանց արդյունավետ կառավարման հմտությունները։ Հատուկ ուշադրություն էր դարձվել մեծահասակների ուսուցման սկզբունքներին՝ հարմարեցված ոստիկանության միջավայրի առանձնահատկություններին։ Բացի այդ, առանցքային քննարկում էր տեղի ունեցել մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) հմտությունների շուրջ։

   Դասընթացն անցկացրեց ՄԱԶԾ փորձագետ Դավիթ Գևորգյանը՝ ինտերակտիվ, փորձառական ուսուցման մեթոդաբանությամբ՝ համադրելով տեսական գիտելիքները գործնական աշխատանքների հետ, հիմնված ոստիկանության ծառայողական իրական դեպքերի վերլուծության վրա։