Նորություններ
Վերադառնալ13.09.2019
Ավարտվեց ուսումնական կենտրոնի 2019-2020 ուսումնական տարվա 1-ին հոսքի դիմորդների ընդունելությունը

2019թ. սեպտեմբերի 10-ից 13-ը կրթահամալիրում անցկացվեց ուսումնական կենտրոնի 2019-2020 ուսումնական տարվա 1-ին հոսքի ընդունելությունը։ Դիմորդներն անցան մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում` համակարգչի միջոցով) և հանձնեցին ֆիզիկական պատրաստականության նորմատիվները։ Ընդունելության ստուգումներին մասնակցեց 75 դիմորդ։ Ստուգումների արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն ընդունվեց 57 դիմորդ: