ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
07.04.2026

Խմբային հոգեբանական թրեյնինգ «Ծառայողական սթրեսի հաղթահարման մեխանիզմներ» թեմայով

Խմբային հոգեբանական թրեյնինգ «Ծառայողական սթրեսի հաղթահարման մեխանիզմներ» թեմայով

   Ապրիլի 3-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Ոստիկանական գործ» մասնագիտության «Համայնքային ոստիկան» որակավորման արհեստագործական կրթական ծրագրի (առկա անվճար ուսուցում) 2-րդ դասակի սովորողների մոտ «Անձի և տարիքային հոգեբանություն ՀՈ գործունեության մեջ» առարկայի շրջանակներում կազմակերպվել և անցկացվել է խմբային հոգեբանական թրեյնինգ՝ «Ծառայողական սթրեսի հաղթահարման մեխանիզմներ» թեմայով։

   Թրեյնինգը վարել են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայութան և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի պետ, հ․գ․թ․, դոցենտ Ն. Նազարյանը և նույն ամբիոնի ավագ դասախոս, հոգեբան Մ. Կարապետյանը:

   Հանդիպման նպատակն էր զարգացնել ծառայողների հոգեբանական կայունությունը և կատարելագործել հուզական ինքնակարգավորման հմտությունները ծառայողական գործունեության համատեքստում, ինչն ուղղված էր սթրեսային իրավիճակներում հավասարակշռված գործելու կարողունակության և աշխատանքի արդյունավետության մակարդակի բարձրացմանը:

   Թրեյնինգը կառուցված էր տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ներդաշնակ համադրությամբ։ Թրեյնինգի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սթրեսի հաղթահարման ադապտիվ կառուցողական ռազմավարություններին, որոնք անհրաժեշտ են մասնագիտական արդյունավետությունը բարձր լարվածության պայմաններում պահպանելու համար։ Դասընթացի տեսական դրույթներն ամրապնդվել են գործնական վարժություններով, որի արդյունքում մասնակիցները սովորել են կիրառել շնչառական կարգավորման տեխնիկաներ և իրավիճակի վերաիմաստավորման գործիքներ, որոնք  հնարավորություն են տալիս հուզական արձագանքը վերափոխել մասնագիտական, վերահսկելի արձագանքի։

   Ինտերակտիվ ձևաչափով անցկացված հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց հոգեբանական պատրաստվածության առանցքային դերը ոստիկանի մասնագիտական պատրաստականության համատեքստում։