Դուալ ձևաչափով «Թրաֆիքինգի քննության մեթոդիկան» թեմայով դասախոսություն
Նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ՕՀԳ և քրեագիտության ամբիոնը Կրթահամալիրի Շ․․Շահամիրյանի անվան դահլիճում կազմակերպել և անցկացրել է դուալ ձևաչափով դասախոսություն՝ «Թրաֆիքինգի քննության մեթոդիկան» թեմայով։
Դասախոսությունը վարել են Ամբիոնի դասախոս Լուսինե Սարդարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Հաբեթ Մկրտչյանը և նույն վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ քրեական ոստիկան Հայկ Չիլինգարյանը։
Դասախոսությանը մասնակցել են Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար և վճարովի ուսուցման 4-րդ կուրսի ու միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի սովորողները։
Թեման ներկայացվել է մասնագիտական խորությամբ, ինչի արդյունքում սովորողների կողմից արձանագրվել է բարձր հետաքրքրություն։ Դասն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում։
