ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Նորություններ

Վերադառնալ
23.03.2016

Երևանի թիվ 51 հիմնական դպրոցի սաները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Երևանի թիվ 51 հիմնական դպրոցի սաները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2016 թվականի մարտի 23-ին ՀՀ ոստիկանության վետերանների ուղեկցությամբ թիվ 51 հիմնական դպրոցի սաները հյուրընկալվեցին ոստիկանության կրթահամալիրում: Նրանց դիմավորեց կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի տեղակալ,  ոստիկանության գնդապետ Կարինե Կիրակոսյանը, որը ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի գործունեությունը, խնդիրները և կրթահամալիր ընդունվելու օրենքով սահմանված կարգն ու պայմանները:

Այնուհետև դպրոցականների համար կազմակերպվեց շրջագայություն կրթահամալիրի տարածքով: Նրանք մոմեր վառեցին կրթահամալիրի մատուռում, խոնարհվեցին եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանների հուշակոթողների առջև, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության համար զոհված ոստիկանների հիշատակը: Այցելեցին  ոստիկանության կրթահամալիրում գտնվող ոստիկանության թանգարան և ծանոթացան Հայաստանի ոստիկանության պատմությանը: Բացի այդ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ավագ դասախոս Հռիփսիմե Խաչատրյանը թիվ 51 հիմնական դպրոցի աշակերտների հետ խոսեց անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների և դրանց պատասխանատվության մասին:

Միջոցառման ավարտին Կ.Կիրակոսյանը և ոստիկանության վետերանները կարևորեցին նման հանդիպումները, որն էլ ավելի կամրապնդի համագործակցությունը ոստիկանության և հանրակրթական դպրոցների միջև՝ ստեղծելով վստահության մթնոլորտ ոստիկանների նկատմամբ: Դպրոցի ներկայացուցիչներին և սաներին հանձնվեցին կրթահամալիրի լոգոյով  հուշանվերներ:

Tiv 51 dproc

Tiv 51 dproc

Tiv 51 dproc

Tiv 51 dproc

Tiv 51 dproc