Վերադառնալ
14.03.2022

Սեղանի թենիսի առաջնություն «Դինամո» մարզահամալիրում

Սեղանի թենիսի առաջնություն «Դինամո» մարզահամալիրում

   Մարտի 9-ից 11-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության սեղանի թենիսի առաջնություն: Մրցույթին մասնակցեցին համակարգի 17 ստորաբաժանումների հավաքական թիմերը:
Կրթահամալիրի հավաքական թիմը ներկայացավ հետևյալ կազմով՝ ակադեմիայի ՀԿՀ ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Մալաքյան, ուսումնական կենտրոնի դասախոս, ոստիկանության կապիտան Դավիթ Խաչատրյան, ակադեմիայի 2-րդ կուրսի 1-ին դասակի սովորող, ոստիկանության սերժանտ Արմեն Աղաբեկյան, Կրթահամալիրի թիմի ներկայացուցիչ՝ քոլեջի ՄՖՊ ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության  փոխգնդապետ  Էդգար  Պողոսյան:  Կանանց անհատական պայքարում 1-ին տեղը զբաղեցրեց Կարինե Մալաքյանը։
Առաջնության հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, հուշանվերներով ու դրամական պարգևներով:
Պարգևատրումը կատարեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը: