ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
02.04.2026

Կրթահամալիրի ռեկտորն ընդունել է ԹԱՅԵՔՍ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին

Կրթահամալիրի ռեկտորն ընդունել է ԹԱՅԵՔՍ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին

   Ապրիլի 1-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մ․ Մուրադյանն ընդունել է ԹԱՅԵՔՍ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին։

   Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ներկայացուցիչները։

   Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանապահ զորքերի վերապատրաստման և կրթական համակարգի զարգացման, մարդկային ռեսուրսների կառավարման արդիականացման, ինչպես նաև կարողությունների վրա հիմնված կադրերի հավաքագրման, կարիերայի զարգացման և մարդկային ռեսուրսների քաղաքականությանն առնչվող հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ներառականության, գենդերային հավասարության ապահովման և էթիկայի նոր կանոնագրքի պահանջներին համապատասխանության խնդիրներին։

   Կողմերը կարևորել են նաև ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ուսուցման համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Սահմանապահ զորքերի նոր ռազմավարական ուղղությունները։

   Ռեկտոր Մ․ Մուրադյանը բարձր է գնահատել ԹԱՅԵՔՍ փորձագիտական առաքելության շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Կրթահամալիրը պատրաստ է շարունակել և ընդլայնել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կրթական և կարողությունների զարգացման ոլորտներում։

   Փորձագիտական առաքելության կազմում ընդգրկված ՖՐՈՆՏԵՔՍ-ի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ պատրաստակամ են համագործակցել Կրթահամալիրի հետ՝ հատկապես կրթական բաղադրիչի զարգացման ուղղությամբ։

   Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում՝ ընդգծելով փոխգործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ իրավապահ համակարգի շարունակական բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով։