ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
10.11.2022

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

       Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին Երևան քաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի 6-ից 9-րդ դասարանի աշակերտները՝ դպրոցի տնօրենի տեղակալ Արմինե Բաբայանի, նախնական զինվորական պատրաստականության ուսուցիչ Արայիկ Ոսկանյանի և  Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանի ուղեկցությամբ: ՀՀ ոստիկանության Կրթահամալիրի` ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դ․ Հովսեփյանի ուղեկցությամբ աշակերտները ծանոթացան Կրթահամալիրի մշակույթի կենտրոնին, հետևեցին պարեկների, ինչպես նաև հրաձգարանում ոստիկանների կողմից իրականացվող գործնական պարապմունքներին: Աշակերտները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանների հուշակոթողին: Այնուհետև եղան թանգարանում, որտեղ Դ.Հովսեփյանը մանրակրկիտ բացատրեց և ներկայացրեց Հայաստանի ոստիկանության անցած ուղին՝ մեր թվարկության 367 թ.սկսած` մինչև մեր օրերը:

         Վերջում աշակերտները լավագույն տպավորություններով հրաժեշտ տվեցին Կրթահամալիրին, ինչի մասին գրանցեցին «Պատվավոր հյուրերի գրքում»: