Վերադառնալ
03.12.2025

Իրազեկման հանդիպում Թալինում

Իրազեկման հանդիպում Թալինում

   Թալինի համայնքապետարանում 2025թ․ դեկտեմբերի 02-ին տեղի ունեցավ իրազեկման հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև Թալինի տարբեր դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ և ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ծառայության անցնելու հետաքրքրություն ունեցող քաղաքացիներ։

   Կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արշակ Ավագյանը և նույն բաժնի մասնագետ Լիլիթ Նազարյանն իրազեկման հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրին Կրթահամալիրի գործունեությունը, ծրագրերը և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում ընդունելության կարգն ու ձևաչափը։

   Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը, ծանոթանալու ինչպես Կրթահամալիրի առաջարկած ուսումնական ծրագրերին, այնպես էլ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, հատկապես՝ Պարեկային ծառայության առանձնահատկություններին։

    Հանդիպումն ամրապնդեց համայնք–պետական կառույց համագործակցությունը՝ խթանելով երիտասարդների իրազեկվածությունն իրավապահ ոլորտի կարիերային ուղիների վերաբերյալ։