Կրթահամալիրը հյուրընկալել էր թաեքվոնդոյի Մեծ Վարպետ Միքայել Դահերին
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում սովորողների համար անցկացվեց թաեքվոնդոյի հատուկ վարպետության դաս, որը վարեց One Legacy International Taekwon-Do Federation-ի նախագահ, միջազգային կարգի IX դան սև գոտու կրող Մեծ Վարպետ Միքայել Դահերը։ Դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու թաեքվոնդոյի արդի մեթոդներին և տեխնիկական առանձնահատկություններին, կատարելագործելու իրենց գործնական հմտությունները, ինչպես նաև անմիջականորեն հաղորդակից դառնալու միջազգային բարձրակարգ մասնագետի փորձին ու գիտելիքներին։ Դասընթացի ավարտին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը ռեկտոր Մանուկ Մուրադյանի անունից շնորհակալագիր հանձնեց Միքայել Դահերին՝ Կրթահամալիրի սովորողների մասնագիտական զարգացմանը նպաստելու, իր գիտելիքներն ու երկարամյա փորձը նրանց փոխանցելու համար։
Կրթահամալիրը բարձր է գնահատում նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են փորձի փոխանակմանը և սովորողների համակողմանի զարգացմանը։
