Վերադառնալ
27.05.2025

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2025 թվականի մայիսի 27-ին ամփոփվեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության Սյունիքի մարզի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթի արդյունքները։       

Հանձնաժողովն արձանագրեց, որ ՀՀ ներքին գործերի նախարարին 26.05.2025թ. ուղղված զեկուցագրի հիման վրա տրված թույլտվությամբ Սյունիքի մարզի համար հայտարարված լրացուցիչ մրցույթի 15 տեղերի փոխարեն հայտարարվել է 30 տեղ:

Հանձնաժողովն արձանագրեց, որ Սյունքի մարզի 30 թափուր մնացած տեղերը  պետք է հատկացվեն ընդունող հանձնաժողովի 21.05.2025թ. թիվ 3-րդ նիստի արձանագրությամբ Երևանի, Շիրակի, Լոռու,  Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի տեղերի մրցույթը չանցած, մայիսի 22-ին և 23-ին սահմանված կարգով Սյունիքի մարզի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած, առավել բարձր ընդհանուր միավոր ունեցող 30 դիմորդներին։

Բացի այդ, ընդունող հանձնաժողովը 21.05.2025թ. թիվ 3-րդ նիստի արձանագրության 21-րդ կետով որոշել էր մրցույթն անցած դիմորդների հետ պայմանագիր կնքելու գործընթացի ավարտից հետո, մրցութային թափուր տեղեր առաջանալու դեպքում, անդրադառնալ այդ տեղերը մրցույթով չանցած դիմորդներով համալրելու և մրցույթով անցած դիմորդների նոր ցուցակ հաստատելու հարցին: 

Հանձնաժողովն արձանագրեց, որ Երևան քաղաքի  մրցույթի համար դիմած Վահագն Գևորգի Հովհաննիսյանը  իր զեկուցագրի համաձայն հրաժարվել է պայամանագիր կնքելուց։  

Հանձնաժողովն արձանագրեց, որ ընդունող հանձնաժողովի 21.05.2025թ. թիվ 3-րդ նիստի արձանագրության 21-րդ կետի հիման վրա Երևան քաղաքի համար թափուր մնացած տեղը պետք է հատկացվի Գրիգոր Գուրգենի Տեր-Գևորգյանին։

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 


         Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ներքին գործերի նախարարի 13.03.2025թ. թիվ 22-Լ հրամանի հավելվածի 75-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:  

Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է մայիսի 29-ին կամ 30-ին (ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ պայմանագիր կնքելու համար։

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: