ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
06.06.2022

Մեկնարկեցին պարեկային ծառայության ընդունելության ստուգումները

Մեկնարկեցին պարեկային ծառայության ընդունելության ստուգումները

   ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման երրորդ հոսքի ընդունելության շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հունիսի 6-ին մեկնարկեց առաջին՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը)։

Ընդունելության ստուգմանը ներկա էր ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ, Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը, ինչպես նաև ընդունող հանձնաժողովի անդամները:

Ընդունելության ստուգումները  կիրականացվեն հունիսի 6-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ:   

Յուրաքանչյուր ստուգումից հետո արդյունքները հասանելի կլինեն  հետևյալ հղումով՝ https://www.edupolice.am/patrol/exam.html

Ստուգումները հաջողությամբ հաղթահարած դիմորդները կանցնեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառության։

Մաղթում ենք հաջողություն։