Վերադառնալ
24.08.2021

«Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման» արդյունքները

«Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման» արդյունքները

         Օգոստոսի 24-ին    տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի և ուսումնական կենտրոնի 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության «Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման» թեստավորումը։

Կրթահամալիրի քոլեջից թեստավորմանը մասնակցում էր 19, իսկ ուսումնական կենտրոնից 53 դիմորդ։

Քոլեջից  15, իսկ  ուսումնական կենտրոնից 43 դիմորդի հաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը։

Առջևում ֆիզիկական պատրաստականության  ստուգումն է, որը հաղթահարելուց հետո լավագույնները կվաստակեն Կրթահամալիրի սովորողի պատվավոր կոչումը։

Արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումներով․

Քոլեջի արդյունքները

Ուսումնական կենտրոն՝ 1-ին խումբ, 2-րդ խումբ։