Վերադառնալ
23.08.2022
Հերթը Քոլեջի դիմորդներինն է

Օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրով 2022-2023 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման Ֆիզիկական պատրաստականության ընդունելության ստուգումները։
Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է. արական սեռի դիմորդների համար՝ վազք` 100 մ և 1000 մ, ինչպես նաև` ձգում պտտաձողի վրա:
Իգական սեռի դիմորդների համար նորմերը նույնն են, միայն ձգում պտտաձողի վրա վարժության փոխարեն՝ ուժային համալիր վարժություններ:
Շնորհավորելով դիմորդներին՝ հուսով ենք, որ վերջիններս բարեհաջող կավարտեն ստուգումները և կմիանան ոստիկանական ընտանիքին: