ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ
2025 թ․ դեկտեմբերին հրատարակվել է «Դասավանդման մեթոդիկա ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դասախոսների համար» ուսումնամեթոդական ձեռնարկը, որի հեղինակն է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գ․ Ա․ Ռուսակովան։
Ձեռնարկը մշակվել է որպես գործնական ուղեցույց Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ նպատակ ունենալով բարձրացնել մանկավարժական գործունեության արդյունավետությունը, կատարելագործել դասավանդման մեթոդաբանությունը։
Ձեռնարկում ներկայացված են դասավանդման մեթոդիկայի հիմնական բաղադրիչները՝ ուսումնական դասընթացների պլանավորումից և արդյունավետ ուսուցման մեթոդների կիրառությունից մինչև ուսուցման գործընթացի գնահատման, վերահսկման և որակի շարունակական բարձրացման հարցերը։
