ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
08.04.2026

Լույս է տեսել «Հաղորդակցման հոգեբանություն (ոստիկանության ծառայողների համար)» ուսումնական ձեռնարկը

Լույս է տեսել «Հաղորդակցման հոգեբանություն (ոստիկանության ծառայողների համար)» ուսումնական ձեռնարկը

   Լույս է տեսել «Հաղորդակցման հոգեբանություն (ոստիկանության ծառայողների համար)» ուսումնական ձեռնարկը, որի հեղինակն է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ՓԾ և ՃԿ ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Նազարյանը։

   Ձեռնարկում դիտարկվում են մասնագիտական գործունեության մեջ հա­ղորդակցման հոգեբանական առանձնահատկություն­ներն ու օրի­նա­չափությունները՝  շեշ­տադրելով ոստիկանութ­յան ծա­ռայող­ների գործունեության մեջ դրանց կիրառական նշանակությունը։

   Տարաբնույթ մարդ­կանց հետ ամենա­տարբեր իրավի­ճակ­նե­րում առնչությունների անհրաժեշտությունը կարևորում է ոստիկանութ­յան ծառայողների հաղորդակցական կարողունա­կությունների դերն ու նշանակությունը, ինչպիսիք են հոգեբա­նական կապ և վստահելի հարաբերություններ հաստատելու, զրույց վարելու և տեղեկատվութ­յուն ստանալու, գրագետ լսելու, սեփական և զրուցակցի հուզական վիճակը կարգավորելու, համարժեք հոգեբանական ազդեցություն գործելու, սուտը և թաքցվող հանգամանքները բացահայտելու և այլ կարողունա­կությունները: