Վերադառնալ
10.12.2025

ԵՊՀ ուսանողները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում

ԵՊՀ ուսանողները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում

   «Ռազմական և արտակարգ իրավիճակների հոգեբանություն» դասընթացի շրջանակներում դեկտեմբերի 5-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները։

    Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ոստիկանների և փրկարարների մասնագիտական պատրաստականության գործընթացի և կիրառվող գործիքակազմի առանձնահատկություններին, Կրթահամալիրի կրթական միջավայրին:

   Հյուրերը շրջեցին Կրթահամալիրի  մարզադահլիճներում, լազերային հրաձգարանում, եղան փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման  մասնագիտացված լսարանում, ծանոթացան արտակարգ իրավիճակների պայմաններում փրկարարների գործունեության հոգեբանական առանձնահատկություններին: Ստորաբաժանման փրկարարական ամբիոնի անձնակազմը ներկայացրեց 1-ին օգնության ցուցաբերման մի շարք միջոցառումներ: ԵՊՀ ուսանողները նաև եղան կրիմինալիստիկայի հատուկ լսարաններում, որտեղ ոստիկանական ուսումնական ստորաբաժանման 4-րդ կուրսի մի շարք սովորողներ ներկայացրին դեպքի վայրի զննության, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև օպերատիվ հարցում, ՕՀԳ միջոցառում անցկացնելու մի շարք առանձնահատկություններ:

   Կրթահամալիրի ՓԾ և ՃԿ ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի անձնակազմի հետ զրույցի ընթացքում քննարկվեցին ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների ու հոգեբանների մասնագիտական գործունեության առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունները:

   Այցի ավարտին հյուրերը շնորհակալագրեր հանձնեցին Կրթահամալիրի ներկայացուցիչներին և մասնագիտական գրականություն նվիրեցին ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնին: