ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
18.05.2026

Կայացել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի կիսամյակային ամփոփիչ նիստը

Կայացել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի կիսամյակային ամփոփիչ նիստը

   Մայիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի կիսամյակային ամփոփիչ նիստը:

   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսխորհրդի նախագահ Գայանե Բաբաջանյանն ավարտում է իր պաշտոնավարման լիազորությունները՝ ներկայացվեցին ուսանողական խորհրդի կողմից իրականացված աշխատանքները և շնորհակալական ուղերձ` հետագա սովորողների համար: Ուսխորհրդի անդամները ևս շնորհակալական խոսքեր հղեցին Գ. Բաբաջանյանին՝ անցած երկու տարիների ընթացքում իրենց կողքին լինելու և հանուն ուսանողների իրավունքների պաշտպանության իրականացված ջանքերի ու եռանդի համար:

   Քանի որ ուսանողական խորհրդում պետք է տեղի ունենան նախագահի ընտրություններ, նոր ուսումնական տարին ուսանողական խորհրդի լիարժեք կազմով մեկնարկելու նպատակով առաջարկվեց կազմակերպել ընտրական գործընթացը և համապատասխան կուրսերում իրազեկել նախագահի թեկնածուների առաջադրման հարցը:

   Նիստի ավարտին ներկայացվեցին նաև Կրթահամալիրում տեղի ունեցող մի շարք գործընթացների, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» ամսաթերթում սովորողների համար նախատեսված խորագրերի ներքո տպագրվելու մասին: Բարձրաձայնվեց նաև սովորողների հետազոտական աշխատանքների մասին․ արդեն իսկ առկա են որոշակի հետազոտություններ, որոնց առաջիկայում կանդրադառնան համապատասխան բաժինները, և լավագույն հետազոտությունները կտպագրվեն Կրթահամալիրի գիտական հանդեսներում: