ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
13.10.2026

Շարունակվում են ՆԳՆ կրթահամալիրի կին սովորողների ուղղորդման և հարմարվողականության գործընթացի կազմակերպման հարցերով հանդիպումները

Շարունակվում են ՆԳՆ կրթահամալիրի կին սովորողների ուղղորդման և հարմարվողականության գործընթացի կազմակերպման հարցերով հանդիպումները

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կին սովորողների ուղղորդման և հարմարվողականության գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով 2026 թվականի հոկտեմբերի 7-ին Ստեփանավանում տեղի է ունեցել հանդիպում Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական խմբերի  շուրջ 50 կին սովորողների հետ։

   Քննարկվել են կին սովորողների մասնագիտական կողմնորոշման, ծառայության ընթացքում կնոջ դերի և առաքելության, ինչպես նաև մասնագիտական գործունեության ընթացքում հնարավոր դժվարությունների ու խոչընդոտների, դրանց հաղթահարման արդյունավետ ուղիների վերաբերյալ հարցեր։ Առանձնահատուկ կարևորվել է ծառայության ոլորտում կնոջ մասնագիտական ներուժի իրացման, պատասխանատվության, կարգապահության, ինքնավստահության և մասնագիտական պատրաստվածության նշանակությունը։ Նշվել է, որ ծառայողական գործունեության ընթացքում առաջացող մարտահրավերների հաղթահարումը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, այլև հոգեբանական կայունություն, նպատակասլացություն և բարձր պատասխանատվության զգացում։

   Սովորողներն ակտիվորեն մասնակցել են քննարկմանը, ներկայացրել իրենց տեսակետներն ու հետաքրքրող հարցերը, բարձրաձայնել նաև արհեստական բանականության գործիքների կիրառման և ծառայության կազմակերպման գործընթացում դրանց հնարավոր ներդրման մասին՝ ինչպես փրկարարական, այնպես էլ ոստիկանական ծառայության ոլորտներում։