ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
26.06.2026

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ խոցելի խմբերի անվտանգության հարցերի վերաբերյալ

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ խոցելի խմբերի անվտանգության հարցերի վերաբերյալ

   Հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում Սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար անցկացվել է «Խոցելի խմբերի անվտանգության հարցերը» թեմայով վերապատրաստման դասընթաց։

  Դասընթացի նպատակն էր զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության կազմակերպման, բնակչությանն անհապաղ աջակցության տրամադրման, ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև համայնքային և թիմային արձագանքման ուղղություններով։

   Դասընթացը վարել են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ՓԾ և ՃԿ ուսումնական ստորաբաժանման ԱՌԿ և ՔՊ ամբիոնի պետ Ս․ Հովհաննիսյանը և նույն ամբիոնի պրոֆեսոր Գ․ Գսպոյանը։

 Ուսումնական ծրագրի մշակմանն ու իրականացմանը մասնագիտական աջակցություն են ցուցաբերել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) գրասենյակը, Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչությունը (ECHO), ինչպես նաև Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան։

   Նմանատիպ վերապատրաստումները նպաստում են սոցիալական ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանը և խոցելի խմբերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանն արտակարգ իրավիճակներում։