Վերադառնալ
06.07.2022
Շնորհավորական ուղերձ

Ահա և ավարտվեց ամփոփիչ ատեստավորումը։
Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի, անվճար և հեռակա ուսուցման 4-րդ և 5-րդ կուրսի սովորողներն ավարտեցին ուսումնառությունը։
Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ կյանքի նոր` կարևորագույն շրջան անցնելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ձեր ապագան լի է լինելու մասնագիտական հաջողություններով, և ձեր ստացած գիտելիքները կծառայեցնեք ի նպաստ հայրենիքի ու ժողովրդի բարօրությանը։
Երկրում ստեղծված այս բարդ շրջանում դուք ապացուցեցիք, որ ունակ եք նվիրումով և անմնացորդ ծառայել հայրենիքին։
Ցանկանում եմ, որ հաստատուն քայլերով գնաք դեպի ձեր հաջողությունը։
Կյանքի հաջորդ փուլերում մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ։