Վերադառնալ
01.09.2022

Շնորհավորական ուղերձ

Շնորհավորական ուղերձ

          Սիրելի՛ սովորողներ, դասախոսներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը սրտանց շնորհավորում է սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին՝ մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը, միաժամանակ պատրաստում կիրթ, բանիմաց և պատասխանատու ոստիկան:

Լիահույս եմ, որ այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիր մուտք գործած յուրաքանչյուր սովորող մեծ պատասխանատվությամբ և համոզմունքով գալիս է զինվելու գիտելիքով, համառ կամքով և պատվասիրությամբ։

ՈՒղերձս ավարտեմ հայտնի ասույթով․ «Քաղաքակրթության պատմությունը կարելի է արտահայտել վեց բառով. ինչքան շատ գիտես, այնքան շատ կարող ես»։   

Մենք կարող ենք․․․