Վերադառնալ
12.04.2022
Կրթահամալիրի սովորողները շնորհակալագրեր ստացան

Ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում կազմակերպված` Մայրության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության Ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ Սոնա Ղազարյանը և Ռուզաննա Մարգարյանը Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ Կրթահամալիրի մշակութային կյանքին մասնակցելու և ակտիվ գործունեություն ծավալելու համար։
Մ․ Մուրադյանը հույս հայտնեց, որ ուսանողուհիներին կտեսնի մեծ հաջողության հասած նաև իրավաբանության ոլորտում, որն ամենագլխավորն է, բայց նաև կարևորեց ոստիկանություն-մշակույթ կապը և հույս հայտնեց, որ Կրթահամալիրի բեմում դեռ կբեմադրվեն հայտնի ստեղծագործությունների հիման վրա ներկայացումներ։