Վերապատրաստման արտագնա դասընթացներ Շիրակի մարզում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով Շիրակի մարզի Արթիկի, Անիի, Ամասիայի, Աշոցքի և Գյումրու համայնքապետարաններում ու դպրոցներում արտագնա վերապատրաստման դասընթաց իրականացնելու նպատակով 2025 թ․ մայիսի 13-15-ը Շիրակի մարզ են գործուղվել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման վերապատրաստման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Հովսեփ Բադալյանը, նույն ստորաբաժանման Աղետների և ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի ավագ դասախոս Արայիկ Գասպարյանը, դասախոս Անդրանիկ Ավանեսյանը։
Դասախոս Ա․ Ավանեսյանը Շիրակի մարզի համայնքների ղեկավարներին, տեղակալներին, համայնքապետարանների աշխատակազմերին, բնակավայրերի վարչական ղեկավարներին «Աղետներին արձագանքման կազմակերպման հիմնահարցերը» ուսուցման թեմատիկայի շուրջ ներկայացրել է զեկույցներ՝ «Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» և «Պաշտպանական կառույցներ» թեմաներով, իսկ «Աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը դպրոցում» թեմատիկայով ավագ դասախոս Ա․ Գասպարյանը դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին է ներկայացրել «Կենսաբանական պաշտպանությունը՝ որպես քաղաքացիական պաշտպանության բաղադրիչ» զեկույցը։
Մասնակիցներին տրվել են կենսաբանական անվտանգությանը վերաբերող իրավիճակային խնդիրներ։
Դասախոսությունների ավարտին դասախոսների և դասընթացների մասնակիցների միջև ծավալվել են բուռն քննարկումներ։