Վերադառնալ
18.04.2022

Շախմատի միջազգային առցանց մրցույթ

Շախմատի միջազգային առցանց մրցույթ

    Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Կրասնոդարի համալսարանի կողմից կազմակերպվել է շախմատի միջազգային առցանց մրցույթ, որը նվիրված էր համալսարանի հիմնադրման 45-ամյակին։ Մրցաշարի մեկնարկին մասնակից բուհերի ղեկավարները հանդես եկան շնորհավորական ուղերձով։ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը նույնպես շնորհավորեց հոբելյանի կապակցությամբ և մաղթեց նորանոր ձեռքբերումներ։ Շախմատի մրցաշարին մասնակցեց ԱՊՀ  պետությունների 6 թիմ։ Կրթահամալիրի թիմում էին Քոլեջի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա․ Բաբախանյանը, Քոլեջի 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Ա․ Հովեյանը և Ակադեմիայի 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Ա․ Աղաբեկյանը:

Թիմային պայքարում  Կրթահամալիրն զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ անհատական պայքարում լավագույնն  Ա․ Աղաբեկյանն էր։