ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Նորություններ

Վերադառնալ
03.09.2018

Նոր ուսումնական տարին մեկնարկեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Նոր ուսումնական տարին մեկնարկեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Սեպտեմբերյան այգաբացի հետ մեկտեղ ՀՀ ոստիկանության կրթահամալիր մտավ նաև  նոր ուսումնական տարին:

Ուսումնական տարվա առաջին օրն է այսօր: Միջանցքներում լսելի են ուսանողների ոտնաձայները, անմիջապես նկատելի են լսարանի համարներն ուշադիր ու հարցական հայացքներով զննող առաջին կուրսեցիները: Նրանք շտապում են գտնել իրենց դասախոսներին, համակուրսեցիներին, ում հետ դպրության, գիտելիքի, կրթության, մասնագիտական հմտության, իմաստության ու կյանքի մի ամբողջ ճանապարհ են կերտելու:

Մաղթում ենք կրթահամալիրի սովորողներին և դասախոսներին ջանասիրությամբ  և ջերմեռանդությամբ սկսել նոր ուսումնական տարին, քանի որ ուսման ընթացքում ձևավորվում է ոչ միայն բարեխիղճ, հմուտ և գիտելիքներով հարուստ մասնագետը, այլև հայրենասեր և օրենքին նվիրված Հայ Մարդը: