Վերադառնալ
02.05.2022

Կրթահամալիրի դասախոսները մասնակցեցին առցանց համաժողովներին

Կրթահամալիրի դասախոսները մասնակցեցին առցանց համաժողովներին

     Ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և վարչական գործունեության ամբիոնի պետ, ի.գ.թ., ոստիկանության մայոր Գարիկ Խուդոյանը մասնակցեց ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի «Իրավապահ համակարգի գործունեության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական առցանց համաժողովին՝ ներկայացնելով «Իրավապահ համակարգի գործունեության տեսության և պրակտիկայի արդի հիմնախնդիրները» թեմայով զեկույցը:

Նույն օրը կայացավ նաև ՌԴ ՆԳՆ Վ. Յա. Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի կազմակերպած «Վարչական իրավունքի նորմերի կիրառման արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային առցանց համաժողովը, որին մասնակցեց Կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և վարչական գործունեության ամբիոնի դասախոս Վլադիմիր Ավագիմյանը: Վերջինս ներկայացրեց «ՀՀ-ում վարչական նորմերի կիրառման վերաբերյալ որոշ հիմնահարցեր» թեմայով զեկույցը:

Բանախոսների գիտական զեկույցներն արժանացան դրական արձագանքների, և ծավալվեց ակտիվ քննարկում: