Վերադառնալ
18.12.2023
Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոններին կից գիտական խմբակի նիստ

2023 թվականի դեկտեմբերի 15-ին անցկացվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի գիտական խմբակի 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի նիստը: Այսօրվա նիստի թեման էր՝ «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնախնդիրների շուրջ»։
Նիստին հրավիրված էր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական Գ․ Մարկոսյանը։ Նա ներկայացրեց ՀՀ-ում Հակակոռուպցիոն կոմիտեի դերն ու նշանակությունը, կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն իրավապահ մարմինների միջև, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տարածվածությունը, բացահայտման առանձնահատկությունները, կանխարգելման հիմնական ուղղությունները։
Նիստի ընթացքում ակտիվ քննարկում ծավալվեց