Վերադառնալ
20.11.2023

«Դատարան դիմելու իրավունքը որպես սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության ձև» թեմայով քննարկում:

 «Դատարան դիմելու իրավունքը որպես սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության ձև» թեմայով քննարկում:

   Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթա­համա­լիրի ակադեմիայի  քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության  իրավունքի ամբիոնին կից գործող մասնավոր իրավունքի գիտական խմբակի 2023-2024 ուստարվա առաջին նիստը: Նիստի թեման էր՝ «Դատարան դիմելու իրավունքը որպես սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության ձև»: Քննարկմանը հրավիրված էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանը:

   Բացման խոսքով հանդես եկավ Կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և շնորհակալություն հայտնեց նմանատիպ նախաձեռնության համար՝ կարևորելով քնարկվող թեման ոստիկանական ու իրավաբանական կրթություն ստացող սովորողների համար։

   «Դատարան դիմելու իրավունքը որպես սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության ձև»  թեմայի վերաբերյալ դիտարկումներով հանդես եկավ նույն ամբիոնի դասախոս,  ոստիկանության մայոր Լուսինե  Թասալյանը,  իսկ Դանիել Մխեյանը ներկայացրեց իրավունքի պաշտպանության դատավարական ձևի առանձնահատկությունն ու առավելությունները՝ տարանջատելով իրավունքի պաշտպանության այլ ձևերից։ Բանախոսը ներկայացրեց   նաև իրավակիրառ  պրակտիկայի հիմնախնդիրները և հնարավոր լուծումները։ Բուռն քննարկում անցավ,  մասնակիցների կողմից առաջադրվեցին հարցեր և քննարկվեցին դրանց հնարավոր լուծումները։