Վերադառնալ
31.08.2020
Լույս է տեսել «Ռուսաց Լեզու» գիտագործնական ձեռնարկի երկրորդ հատորը

Այսուհետ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողները հնարավորություն կունենան է՛լ ավելի զարգացնելու մասնագիտական ռուսերենը։ Վերջերս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մեթոդական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել Կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գալինա Ռուսակովայի «Русский язык» (Ռուսաց լեզու) ուսումնագործնական ձեռնարկի երկրորդ հատորը։ Ձեռնարկի առաջին հատորը տպագրվել է 2019 թվականին։
Ուսումնագործնական ձեռնարկը հրատարակվել է Կրթահամալիրի սովորողների համար։ Այն լի է մասնագիտական բառապաշարով, քերականական նորարար վարժություններով, սովորողների մասնագիտական և բազմակողմանի զարգացվածությանը նպաստող տեքստերով։