ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
20.01.2026

Մեկնարկել է «Համայնքային ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի ուսումնական գործընթացը

Մեկնարկել է «Համայնքային ոստիկան» որակավորման  հիմնական կրթական ծրագրի ուսումնական գործընթացը

   Հունվարի 19-ին տեղի ունեցավ Արհեստագործական հիմնական ծրագրի «Ոստիկանական գործ» մասնագիտության «Համայնքային ոստիկան» որակավորմամբ ապագա համայնքային ոստիկանների հետ ՆԳՆ կրթահամալիրի և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավար կազմի հանդիպումը։

   Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը շնորհավորեց ընդունելության մրցույթը հաղթահարած 59 սովորողներին և հաջողություններ մաղթեց։

   Մ․ Մուրադյանը հորդորեց չընկրկել դժվարություններից, պայքարել բարձր ցուցանիշների համար, հավաստեց նաև, որ սովորողների խնդիրները միշտ լսելի են լինելու, և  պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ մեկտեղ պատրաստակամ են աջակցել նրանց՝ հաղթահարելու ուսման ընթացքում ծագած բոլոր խնդիրները։ Նա միաժամանակ հորդորեց լինել կարգապահ, դրսևորել ոստիկանին հարիր վարքագիծ, առանձնակի պատասխանատվությամբ մոտենալ հաճախումների հարցին, հետամուտ լինել օրենսդրությամբ իրենց ներկայացվող պահանջների կատարմանը։