Վերադառնալ
30.05.2025
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհուրդը հայտարարում է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր»-ի ռեկտորի ընտրության բաց մրցույթ

Մրցույթին կարող է մասնակցել 65 տարին չլրացած այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական կամ գիտական գործունեության ստաժ։
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) պետք է ներկայացնել 2025 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ, ժամը՝ 10:00 -ից 16:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ՀՀ ՆԳՆ կրթահամալիր (հասցե` ք. Երևան Ծովակալ Իսակովի պողոտա 29):
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 10-ին, ժամը՝ 11:00-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի Շահամիր Շահամիրյանի անվան դահլիճում՝ (հասցե` ք. Երևան Ծովակալ Իսակովի պողոտա 29):
Մրցույթի հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով։