Վերադառնալ
26.03.2026
Մեկնարկել են պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելություն-մրցույթի ստուգումները
2026 թվականի մարտի 23-ից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելություն-մրցույթի ստուգումները։
Ընդունելություն-մրցույթի ստուգումներն են.
- մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում՝ համակարգչային թեստավորում, որի միջոցով ստուգվում են դիմորդի ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը,
- ֆիզիկական պատրաստականության ստուգում։
Յուրաքանչյուր ստուգումից հետո արդյունքները հասանելի կլինեն հղումով:
Ստուգումները հաջողությամբ հաղթահարած դիմորդները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կանցնեն 6-ամսյա ուսումնառություն։
Դիմորդներին մաղթում ենք հաջողություն։
