Վերադառնալ
21.08.2025
Ամփոփվել են «Ոստիկան» որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության արդյունքները

2025 թվականի օգոստոսի 18-21-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել են Կրթահամալիրի «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկան» որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության ստուգումները։
34 դիմորդ մասնակցել է Հայոց լեզվի (թեստ), ֆիզիկական պատրաստականության, մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումներին։ Վերջնական արդյունքում ՀՀ «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկան» որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով 17 դիմորդ համալրեց սովորողների շարքերը։
Ընդունված դիմորդները 2025 թվականի օգոստոսի 25-ի և 26-ի առավոտյան ժամը 10։00-ից անձնագրով ու նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին։