Վերադառնալ
19.08.2022
Հանդիպում քոլեջի դիմորդների հետ

Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2022-2023 ուսումնական տարվա դիմորդների, նրանց ծնողների և ընդունող հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էր նաև Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․Մարկոսյանը։ Մ․Մարկոսյանը դիմորդներին ներկայացրեց ընդունելության ստուգումների կարգն ու պայմանները, որոշ մանրամասներ պարզաբանեցին նաև հանձնաժողովի անդամները: Հանդիպման ավարտին Մ․Մարկոսյանը հաջողություն մաղթեց դիմորդներին և հույս հայտնեց, որ նրանցից յուրաքանչյուրը լավագույնս կդրսևորի իրեն և կհամալրի Կրթահամալիրի սովորողների շարքերը։