Վերադառնալ
23.08.2021
Քոլեջի ընդունելության ստուգումների մեկնարկը

Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2021-2022 ուսումնական տարվա «Հայոց լեզու» առարկայի թեստավորումը։ Ստուգմանը մասնակցում էր 21 դիմորդ, որոնցից միայն երկուսին չհաջողվեց հաղթահարել ստուգման անցողիկ շեմը։ Քննությանը ներկա էին ընդունող հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․Բաբայանը, հանձնաժողովի մյուս անդամները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պայքարը շարունակվում է. առջևում նոր քննություններն են։
Արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումով։