Վերադառնալ
26.08.2020
Քոլեջի ստուգումներն ավարտվեցին
Այսօր կայացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի դիմորդների եզրափակիչ ստուգումը։ Ֆիզիկական պատրաստականության ստուգումն անցած 57 դիմորդ համակարգչի միջոցով մասնակցեցին հայոց լեզվի իմացությունը գնահատող թեստավորմանը։ Հատկացված երկու ժամվա ընթացքում դիմորդները պատասխանեցին քառասուն հարցի։
Արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
27․08․20թ․ժամը 16։00-ից հետո կհրապարակվի ընդունված դիմորդների ցուցակը։
