Վերադառնալ
28.07.2021
Ավարտվեց քոլեջի ամփոփիչ ատեստավորումը

Հուլիսի 28-ին ավարտվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը և նախորդ ուսումնական տարվա շրջանավարտների վերաատեստավորումը։
Սովորողները հանձնեցին քրեաիրավական, վարչաիրավական ուղղվածության համալիր քննություններ:
33 շրջանավարտներից 28-ը բարեհաջող հանձնեց ավարտական քննությունները, իսկ նախորդ ուսումնական տարվա 8 շրջանավարտներից՝ 6-ը:
Շնորհավորում ենք շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: