Նորություններ
Վերադառնալ22.10.2018
Մեկնարկեցին 2018-2019թթ. ուստարվա հեռակա ուսուցման ֆակուլտետի ընդունելության քննությունները

2018 թվականի հոկտեմբերի 22-ին իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելու ձգտումը ՀՀ ոստիկանության 57 ծառայողի բերել էր ոստիկանության կրթահամալիր, որտեղ կայացավ ակադեմիայի 2018-2019թթ. ուսումնական տարվա հեռակա ուսուցման ֆակուլտետի ընդունելության անդրանիկ քննությունն հայոց լեզու առարկայից:
Մայրենի լեզվի քննության արդյունքներն ամփոփելուց հետո հոկտեմբերի 24-ին դրական գնահատական ստացած դիմորդները կմասնակցեն թեստավորմանը հայոց պատմություն առարկայից:
Մաղթում ենք հաջողություն: