Վերադառնալ
09.08.2021

Հայտնի են «Հայոց պատմություն» առարկայի քննության արդյունքները

Հայտնի են «Հայոց պատմություն» առարկայի քննության արդյունքները

         Օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի 2021-2022 ուսումնական տարվա «Հայոց պատմություն» առարկայի քննությունը։

Քննության մեկնարկին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանը դիմորդներին ծանոթացրեց քննության անցկացման ընթացակարգին ու  ընդգծեց, որ Կրթահամալիրի նպատակն է արդար մրցակցություն ապահովելը:

«Հայոց լեզու» առարկայի քննությունից դրական գնահատականներ ստացած 64 դիմորդներից 29-ը ներկայացրել էին ԳԹԿ-ի կողմից «Հայոց պատմություն» առարկայից միասնական քննություն հանձնելու վերաբերյալ տեղեկանքները, որի արդյուքում Կրթահամալիրում «Հայոց պատմություն» առարկայի քննությանը  մասնակցեց 35 դիմորդ։ Արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

 «Հայոց պատմություն» առարկայի քննության արդյունքների բողոքարկումը կկայանա օգոստոսի 10-ին՝ ժամը 9։30-ից մինչև 14։30-ը։

        Ընդունված դիմորդների ցուցակը կհրապարակվի օգոստոսի 10-ին՝ ժամը 16։00-ին։