Վերադառնալ
20.10.2023

«Pro Bono» իրավաբանական կլինիկայի մասնակիցներն ստացան իրենց հավաստագրերը

«Pro Bono» իրավաբանական կլինիկայի մասնակիցներն ստացան իրենց հավաստագրերը

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ «Pro Bono» իրավաբանական կլինիկայում ուսուցում ստացած և հարցազրույցը հաղթահարած 17 սովորողների հավաստագրերի հանձնման արարողությունը: 

   Ներկա էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ․Գրիգորյանը։

   Նախքան հավաստագրերը հանձնելը Կրթահամալիրի պետը, շնորհավորելով հարցազրույցը հաղթահարած սովորողներին, անդրադարձավ իրավաբանական կլինիկայի գործունեության նշանակությանը՝ նշելով, որ այն շատ լավ հնարավորություն է գործնական հմտություններ և կարողություններ  ձեռք բերելու, զարգացնելու համար, քանի որ իրավաբանին միայն տեսական գիտելիքները բավարար չեն մասնագիտական գործունեության համար, իսկ «Pro Bono» իրավաբանական կլինիկան մասնագիտական գիտելիքի կատարելագործման իրական հնարավորություն է։

   Սովորողներին իր շնորհավորական խոսքը հղեց նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ․Գրիգորյանը՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։