ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
25.05.2026

Նախաավարտական պրակտիկայի հրահանգավորում

Նախաավարտական պրակտիկայի հրահանգավորում

   Մայիսի 22-ին Կրթահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի սովորողների նախաավարտական պրակտիկայի հրահանգավորումը:

   Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, բազային և սպայական կրթության դեպարտամենտի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետի պարտականությունները կատարող Ա․ Կարապետյանը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

   Հրահանգավորման ընթացքում Գ. Գրիգորյանը, անդրադառնալով պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին, կարևորեց ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումների հետ համագործակցությունը՝ ընդգծելով տեսական գիտելիքները պրակտիկ գործունեությունում ստեղծագործաբար կիրառելու համար հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը:

   Հրահանգավորման ավարտին Գ. Գրիգորյանը պրակտիկայի մեթոդական ապահովման վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեց պրակտիկայի ղեկավարներին, սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվեցին պրակտիկայի` նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները: