ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
05.10.2026

Մասնագիտական պրակտիկայի հրահանգավորում

Մասնագիտական պրակտիկայի հրահանգավորում

   Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրի 2025-2026 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման 1-ին հոսքի սովորողների մասնագիտական պրակտիկայի հրահանգավորումը, որն անցկացվելու է ս․թ․ հոկտեմբերի 5-28-ը ներառյալ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումներում:

  Հրահանգավորմանը ներկա էին Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման անձնակազմը՝ ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ․ Գրիգորյանի գլխավորությամբ, և պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ղեկավարությունը՝ գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Ա․ Խաչատրյանի գլխավորությամբ։

 Հրահանգավորման ընթացքում, անդրադառնալով պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին, Գ. Գրիգորյանն ընդգծել է տեսական գիտելիքները պրակտիկ գործունեությունում կիրառելու համար հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը:

  Սովորողներին ներկայացվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մ. Մուրադյանի հրամանը` պրակտիկան կազմակերպելու մասին, ինչպես նաև սովորողների բաշխումը՝ ըստ նոր ձևավորված խմբերի, պրակտիկայի ամփոփման ու պաշտպանության կարգը:

   Հրահանգավորման ավարտին ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը պրակտիկայի մեթոդական ապահովման վերաբերյալ համապատասխան ցուցումներ է տվել պրակտիկայի ղեկավարներին, սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվել են պրակտիկայի` նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները: