Պրակտիկայի հրահանգավորում

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսումնական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:
Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցել են Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ․Կարապետյանը, բազային և սպայական կրթության դեպարտամենտի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը, ծառայության բաժնի և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:
Անդրադառնալով պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին՝ Գ. Գրիգորյանը կարևորել է ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումների հետ համագործակցությունը, տեսական գիտելիքների ամրապնդումն ու խորացումը, պրակտիկ գործունեությունում մասնագիտական հմտությունների և կարողությունների ձևավորման անհրաժեշտությունը:
Այնուհետև Գ․Կարապետյանը ներկայացրել է Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Մուրադյանի հրամանը` պրակտիկան կազմակերպելու մասին, ինչպես նաև սովորողների բաշխումն ըստ պրակտիկայի անցկացման վայրերի և պրակտիկայի ամփոփման ու պաշտպանության կարգը:
Հրահանգավորման ավարտին Գ. Գրիգորյանը պրակտիկայի մեթոդական ապահովման վերաբերյալ համապատասխան ցուցումներ է տվել պրակտիկայի ղեկավարներին:
Սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվել են նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները: