Վերադառնալ
23.05.2025

Սովորողների նախաավարտական պրակտիկայի հրահանգավորում

Սովորողների նախաավարտական պրակտիկայի հրահանգավորում

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մայիսի 23-ին տեղի է ունեցել Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի նախաավարտական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:

   Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցել են Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ՈՈւ ստորաբաժանման պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը, բազային և սպայական կրթության դեպարտամենտի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը, ծառայության բաժնի և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

   Անդրադառնալով պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին՝ Գ. Գրիգորյանը կարևորել է ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումների հետ համագործակցությունը, տեսական գիտելիքները պրակտիկ գործունեությունում ստեղծագործաբար կիրառելու համար հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը:

   Այնուհետև Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Մուրադյանի հրամանը` պրակտիկան կազմակերպելու մասին, ինչպես նաև սովորողների բաշխումն ըստ պրակտիկայի անցկացման վայրերի և պրակտիկայի ամփոփման ու պաշտպանության կարգը:

   Հրահանգավորման ավարտին Գ. Գրիգորյանը պրակտիկայի մեթոդական ապահովման վերաբերյալ համապատասխան ցուցումներ է տվել պրակտիկայի ղեկավարներին:

Սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվել են նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները: