Վերադառնալ
27.10.2025

Կայացել է ապագա պարեկների մասնագիտական պրակտիկայի հրահանգավորումը

Կայացել է ապագա պարեկների մասնագիտական պրակտիկայի հրահանգավորումը

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով 2024-2025 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման 1-ին հոսքի սովորողների մասնագիտական պրակտիկայի հրահանգավորումը, որն անցկացվելու է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 22-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումներում:

   Հրահանգավորմանը ներկա էին Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ․ Գրիգորյանը, բազային և սպայական կրթության դեպարտամենտի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետի պարտականությունները կատարող Ա․ Կարապետյանը, ծառայության բաժնի պատասխանատու ծառայողներն ու պրակտիկայի ղեկավարները։

   Հրահանգավորման ընթացքում Գ. Գրիգորյանն անդրադարձել է պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին՝ ընդգծելով տեսական գիտելիքները պրակտիկ գործունեությունում կիրառելու համար հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը:

   Ներկայացվել է պրակտիկան կազմակերպելու մասին Կրթահամալիրի ռեկտոր Մ. Մուրադյանի հրամանը, ինչպես նաև սովորողների բաշխումը՝ ըստ նոր ձևավորված խմբերի, և պրակտիկայի ամփոփման ու պաշտպանության կարգը:

   Հրահանգավորման ավարտին Գ. Գրիգորյանը պրակտիկայի մեթոդական ապահովման վերաբերյալ համապատասխան ցուցումներ է տվել։

   Սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվել են պրակտիկայի` նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները։

   Սովորողները նաև ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։