Ապագա համայնքային ոստիկանները հրահանգավորվեցին պրակտիկայի մեկնարկից առաջ
Հունիսի 4-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Ոստիկանական գործ» մասնագիտության «Համայնքային ոստիկան» որակավորման արհեստագործական կրթական ծրագրով 2025-2026 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման առաջին հոսքի մասնագիտական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:
Պրակտիկայի հրահանգավորմանը մասնակցում էին Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, նույն ստորաբաժանման բազային և սպայական կրթության դեպարտամենտի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը, դեպարտամենտի տեսչական կազմը, ինչպես նաև վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետի պարտականությունները կատարող Ա․ Կարապետյանը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Գ. Գրիգորյանն, անդրադառնալով պրակտիկայի անցկացման կարգի, նպատակների ու խնդիրների առանցքային կողմերին, հրահանգավորման ընթացքում կարևորեց ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումների հետ համագործակցությունը՝ ընդգծելով տեսական գիտելիքները պրակտիկ գործունեությունում կիրառելու համար հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությունը:
Այնուհետև, Հ․ Խաչատրյանը սովորողներին ներկայացրեց Կրթահամալիրի ռեկտորի հրամանով նշանակված պրակտիկայի ղեկավարներին, իսկ Ա․ Կարապետյանը՝ պրակտիկայի պաշտպանության համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը և պաշտպանության կարգը։
Հրահանգավորման ավարտին Գ. Գրիգորյանը պրակտիկայի մեթոդական ապահովման վերաբերյալ համապատասխան ցուցումներ տվեց պրակտիկայի ղեկավարներին, և սովորողներին ու պրակտիկայի ղեկավարներին տրամադրվեցին պրակտիկայի` նախապես մշակված և հաստատված ծրագրերի օրինակները:
